Foto

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Pars Today-ը։

Կողմերը քննարկել և կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ֆրանսիայի արտգործնախարարը, դատապարտելով Լիբանանի վրա Իսրայելի լայնածավալ հարձակումները, ընդգծել է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է ներառի նաև Լիբանանը, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։