ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելը, որով անցնում է աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների 20%-ը, «վտանգավոր նախադեպ» կստեղծի, հաղորդում է Al Jazeera-ն։
«Չկա որևէ միջազգային համաձայնագիր, ըստ որի միջազգային նեղուցներով անցնող նավերի համար կարող են վճարներ սահմանվել»,- հայտարարել է IMO-ի ներկայացուցիչը։
Ըստ IMO-ի անդամ պետությունների ընդունած Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (UNCLOS)՝ նավերն ունեն միջազգային նեղուցներով տարանցիկ անցման իրավունք։
«Նեղուցներին սահմանակից պետությունները չպետք է խոչընդոտեն այդ իրավունքի իրացմանը կամ կասեցնեն տարանցիկ անցումը»,- հավելել է IMO-ի ներկայացուցիչը։
Նեղուցը չի դասակարգվում որպես միջազգային ջրեր։
Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանը քննարկում է նեղուցով անցնող նավերից մինչև 2 միլիոն դոլար տարանցիկ վճար գանձելու հնարավորությունը, որի եկամուտը պետք է կիսվի մյուս ափին գտնվող Օմանի հետ։ Ըստ մյուս հաղորդագրությունների՝ Իրանը կարող է 1 դոլար վճար գանձել նեղուցով տեղափոխվող նավթի յուրաքանչյուր բարելի համար։
Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելը վտանգավոր նախադեպ կստեղծի. IMO