Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարը պետք է կիրառվի նաև Լիբանանի վրա, որը ենթարկվում է Իսրայելի զանգվածային հարձակումներին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Հուսով ենք, որ հրադադարը լիովին կպահպանվի տեղում, ներառյալ՝ Լիբանանում, և որ այդ գործընթացը կհանգեցնի երկարատև խաղաղության»,- հայտարարել է Ֆիդանը Անկարայում իր սիրիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը միաժամանակ հակամարտող կողմերին կոչ է արել «հաշտարար» մոտեցում ցուցաբերել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում։
«Կարևոր է նաև, որ կողմերը Պակիստանում սկսվող բանակցություններում հաշտարար, ճկուն, համբերատար և կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։









