«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով կոչ է անում մասնակցել հանրահավաքի։
«Բոլորս միասին՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում մասնակցենք հանրահավաքի։
Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից։ Երկու ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք և բերենք փոփոխություն մեր երկրում»,- ասել է նա։









