Foto

ԱՄՆ դեսպանության ծովահետևակայինների ջոկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույնը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ավագ սերժանտ Գրեյս Գոմեզի հետ պարգևատրեցին ԱՄՆ դեսպանության ծովահետևակայաիներին, որոնց ջոկը ճանաչվել է տարվա լավագույնը տարածաշրջանում, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Ի հավելումն, գերազանց ծառայության համար  «Նավատորմի ձեռքբերումներ» մեդալին են արժանացել  ծովահետևակայիններից երկուսը։ Այս պարգևներն արժանի գնահատական են ջոկի անդամներին՝ արհեստավարժության, գերազանցության և առաքելության նպատակներին նվիրվածության համար։

Շնորհակալություն ծառայության ու մշտապես գերազանցության ձգտելու համար։