Foto

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի տրանսպորտի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Ղազախստանի հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակներում՝ երկաթուղային ոլորտին։