«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Բայց եթե հանկարծ ձեզ հետաքրքրի, թե ինչու են նրանք հենց հիմա այդ քայլին գնում, ապա պատասխանը կգտնեք այս նկարում:
Սա երկաթգիծ է, որը կառուցել էր Աբդուլ Համիդը, և որը դադարեցրել էր աշխատանքը Առաջին համաշխարհայինի ժամանակ: Հարյուր տարի անց այն վերագործարկվեց, հետն էլ դե ցեղասպանությունը «վերագործարկեցին»` մի տեսակ մոռանալով 3 տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումը Իսրայելի ռազմավարական դաշնակցի կողմից…
Երկաթգիծը վերագործարկելու համաձայնագիրը կնքվել է 2 շաբաթ առաջ: Սա Եվրոպան Մերձավոր Արևելքին կապող կրիտիկական ցամաքային երկաթգիծն է»:









