IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։
Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։
IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։
Բանկի նոր և բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսեց IDBank-ի Առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին և նրանց ու մատակարար կազմակերպությունների միջև ձևավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։
Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:
«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որևէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում և առևտրի շարունակականությունը չի խաթարվում», - ասաց Գրիգորի Յոլյանը։
Բացի այդ, գործիքը լուծում է նաև կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երևանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը ևս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի և թվային վճարային համակարգերի զարգացմանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ









