ԵԱՏՄ հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների բլոկը և «Թվային տրանսպորտ և լոգիստիկա» ասոցիացիան ստորագրել են 2026–2027 թթ միջոցառումների ծրագիր։
Փաստաթուղթը նախատեսում է նախագծերի իրականացում, որոնք ուղղված են տրանսպորտային գործունեության թվայնացմանը, ենթակառուցվածքների գործարկմանը, տվյալների տեղեկատվական փոխանակմանը, ներառյալ՝ անօդաչու տեխնոլոգիաների և բարձր ավտոմատացված համակարգերի զարգացումը։
Կողմերը նաև նախատեսում են համատեղ միջոցառումների անցկացում, վերլուծական նյութերի և զեկույցների պատրաստում, խորհրդատվություններ և փորձի փոխանակում տրանսպորտում թվային տեխնոլոգիաների ոլորտի արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև վիճակագրական տվյալների փոխանակում։
«Թվային տրանսպորտ և լոգիստիկա» ասոցիացիան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային համակարգի թվային վերափոխման կոմպետենցիաների կենտրոն։ Կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանի տարածքում միասնական բազմամոդալ թվային տրանսպորտային և լոգիստիկ միջավայրի ստեղծմամբ և զարգացմամբ։









