Foto

Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է վերածվել ավելի լայնածավալ պատերազմի. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է վերածվել ավելի լայնածավալ պատերազմի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ուղղված հարվածները և Իրանի պատասխան հարձակումները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։

«Մենք կանգնած ենք ավելի լայնածավալ պատերազմի շեմին, որը կընդգրկի Մերձավոր Արևելքը և դրամատիկ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա»,- Նյու Յորքում լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը։