Foto

Միլիոնավոր մարդիկ տուժելու են աղքատությունից ու սովից. Շոյգուն՝ Իրանի շուրջ պրոցեսների մասին

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել աշխարհի գրեթե բոլոր ոլորտների վրա. միլիոնավոր մարդիկ տուժելու են աղքատությունից ու սովից: Դրա մասին Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն. հաղորդում է ТАСС-ը:

«Իհարկե, Պարսից ծոցի երկրներում, և ես առաջին հերթին նկատի ունեմ Իրանը, ներկայում տեղի ունեցող իրադարձությունները անդրադարձել են տնտեսության և լոգիստիկայի վրա բոլոր ոլորտներում, և գործնականում ամբողջ աշխարհում: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչի կարող է հանգեցնել պարարտանյութերի պակասը ցանքի սեզոնի կեսին: Քանի՞ միլիոն մարդ է տուժելու աղքատությունից և սովից՝ ոչ միայն Աֆրիկայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում սննդի մատակարարման շղթաների խափանման և սննդի պակասի հետևանքով»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Շոյգուն նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող անվտանգության սպառնալիքների թվի աճը աննախադեպ է, քանի որ այն ազդում է բոլոր ոլորտների, ներառյալ էներգետիկայի, շրջակա միջավայրի, մետաղագործության, միգրացիոն հոսքերի, բժշկության և դեղագործության վրա:

«Մոսկվան և Կահիրեն մշտական ​​երկխոսության մեջ են և քննարկում են Մերձավոր Արևելքում լարվածության սրմանն առնչվող բոլոր հարցերը»,- ընդգծել է նա։