UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարտիկ Արման Ծառուկյանը 1 միլիոն դոլար արժողությամբ գերշքեղ գնում է կատարել:
Հայտնի բլոգեր N3on-ի հետ նոր տեսանյութի նկարահանումների ժամանակ հայազգի մարտիկը գնել է նոր Rolls-Royce Mansory ավտոմեքենա։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայանալիք «RAF 08» ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Ծառուկյանը հատուկ գոտեմարտ է անցկացնելու UFC-ի Փառքի սրահի անդամ, լեգենդար Յուրայա Ֆեյբերի հետ։
Խառը մենամարտերում (MMA) Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Ներկա պահին մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։









