Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․
«Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ այսինքն նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով , որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․<տարբերությունը չեք զգում>։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»։









