Մոլդովայի խորհրդարանը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունել է Անկախ պետությունների համագործակցությունից երկրի դուրսբերման վերաբերյալ օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նախագծին կողմ են քվեարկել 101 պատգամավորներից 60-ը։
Մոլդովայի նախագահն այժմ պետք է ստորագրի խորհրդարանի ընդունած օրենքը, որից հետո երկրի արտաքին գործերի նախարարությունն ԱՊՀ գործադիր մարմնին կներկայացնի կազմակերպությունը լքելու վերաբերյալ փաստաթղթերը։









