Foto

Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։

Կորպուսի Օդային-տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին գրառում է կատարել X-ում։

«Ձեր հոլիվուդյան խաբկանքներն այնքան են խաթարել ձեր մտածողությունը, որ դուք, ունենալով 250-ամյա չնչին պատմություն, սպառնում եք քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Մուսավին։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ի երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե հասել են իրենց նպատակներին Իրանում։ Թրամփը, առանց ժամկետներ նշելու, հայտնել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի աշխատանքը։

«Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածելու ենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար, որին նրանք պատկանում են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։