Foto

Դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ու նրա թիկնապահի հետ միջադեպի մեջ հայտնված դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, այս մասին <<Փաստինֆո>>-ին հայտնել է Դավիթ Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Նրա խոսքով՝ դատավորը կալանքի հիմքերից ներկայացրել է երկուսը՝ երեքից, ինչն, ըստ փաստաբանի, «բարեգութ» որոշում է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարանի  նիստի օրը կհայտարարվի այն բանից հետո, երբ դատարանը կստանա գործի նյութերը։ Պաշտպանության կողմը բողոքարկել է նաեւ խուզարկության օրինականությունը։