Հայաստանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման հարցում և քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Պետք է ասեմ, որ մենք ներկայումս շատ սերտորեն համագործակցում ենք ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաներ մշակելու համար, նկատի ունեմ էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաներ։ Դուք գիտեք, որ մենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում ենք նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք այս հարցերի շուրջ և չենք թաքցնում, որ դրանք քննարկում ենք ոչ միայն ռուս գործընկերների, այլև այլ գործընկերների հետ, քանի որ փնտրում ենք առավել շահավետ առաջարկ», - ասել է վարչապետը։









