Foto

Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3,089-ի

Իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, մեկ օրում այնտեղ սպանվել է 16 մարդ, և 35-ը ստացել են վիրավորումներ։ Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3,089-ի, վիրավորներինը՝ 9,397-ի»,- նշվում է գերատեսչության ամփոփագրում։

Դրանում նշվում է նաև, որ մի շարք բնակավայրերում փրկարարական թիմերը շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները, և զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել։