Հակաօդային պաշտպանության ուժերը 5 ժամվա ընթացքում խոցել են 101 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ուղղված Ռուսաստանի տարածքի վրա, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Հաղորդվում է նաև, որ մայիսի 21-ի ցերեկը հերթապահ ՀՕՊ ուժերը նաև կասեցրել և ոչնչացրել են 196 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։









