Foto

Մարվեցին ՀԷՑ-ի՝ բանկերից մեկում առկա վարկային պարտավորությունները. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):
Այսպիսով՝

ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են՝ շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք,

Այս պահին պարտավորությունները կազմում են՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։

Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։

ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին»։