5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ:
Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները»:









