Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանում հիմա խաղաղություն է։
«Արդեն երկու տարի է՝ մեր սահմաններին մարդ չի զոհվել, 1994 թվականից այս կողմ՝ նման բան գոյություն չի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ չի եղել նման դեպք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսեն միայն խաղաղության մասին։
«Մենք պետք է վախենանք խաղաղությունը ձեռքներիցս բաց թողնելուց»,- նշեց ՔՊ-ականը։
Ալեն Սիմոնյանն ասաց, թե ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, իսկ ընդդիմադիրները պատերազմի կուսակցությունից են։









