Foto

Նոր նշանակումներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի 2026 թվականի մարտի 20-ի հրամանով՝ Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող:

«Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականին Կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվեց ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանում: Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվեցին նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները:

Տարածքային ստորաբաժանումների ստեղծման նպատակն է տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ՝ արագ արձագանքելով նմանատիպ դեպքերին, ինչպես նաև հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը»,- ասվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ: