Foto

«Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
– սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
– խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։
Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ: