Foto

Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Բաբկեն Լևոնի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2024-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2023-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ քննիչ,
2022-2023թթ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի ՀԿԳ քննիչ,
2021-2022թթ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի ավագ քննիչ,
I-V.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2015-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ,
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ,
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: