UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայր վերջին տարիներին այցելոմ են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Անին տեսնելու են գալիս մեծ թվով տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներ։ 2025-ին այցելել է մոտ 450.000 զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է և մտադրություն կա, որ տարվա կտրծվածքով Անի կայցելի 1 մլն զբոսաշրջիկ, գրում է Ermenihaber.am-ը։
Կովկասի համալսարանի դասախոս և Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ Անին տարեցտարի ավելի մեծ զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացնում։
Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին 10-ից 11-րդ դարում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն էր։ Այն գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Իսկ 961 թ Բագրատունիներն այն հռչակեցին մայրաքաղաք։ Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։Ներկայումս պահպանվել են միայն այս եկեղեցիների ավերակները:









