Foto

Երևանում մայրը բռնություն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում 3 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,– հայտնեցին ՔԿ–ից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։