Կատարի Ավքաֆի և իսլամական հարցերի նախարարությունն արգելել է Իդ ալ-Ֆիտր (Eid al-Adha) աղոթքը բաց տարածքներում՝ տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակի պատճառով։
Մարտի 19-ը սահմանվել է որպես մուսուլմանների պահքի՝ Ռամադանի ամսվա ավարտից հետո տոնի առաջին օր։
«Բնակչության անվտանգության համար նախարարությունը հրամայում է, որ տոնական աղոթքները կատարվեն միայն մզկիթների շենքերում, և ոչ թե բաց տարածքներում», – ասվում է նախարարության հրահանգներում։









