Foto

ԱՄԷ-ն մեկ շաբաթով երկարաձգել է օդային տարածքի մասնակի փակումը

Արաբական Միացյալ Էմիրությունները ևս մեկ շաբաթով երկարաձգել է երկրի օդային տարածքի մասնակի փակման ռեժիմը։ Այս մասին TASS-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։

Օդային տարածքը մասնակիորեն փակ կլինի մինչև մարտի 23-ը՝ երկուշաբթի, ժամը 12:00-ն (ըստ համաշխարհային ժամանակի)։

Աղբյուրը նշել է, որ դեպի տեղական օդանավակայաններ իրականացվող թռիչքների համար սահմանվել է վեց երթուղի՝ հարևան Օմանի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքների հետ սահմանի հատման կետերով։ Ինքնաթիռների անձնակազմերին հրահանգված է հետևել դիսպետչերական ծառայությունների օպերատիվ տեղեկատվությանը։

news.am