Foto

ԱՄԷ-ում ձերբակալվել է 45 մարդ՝ Իրանի hարվածների մասին կեղծ լուրեր տարածելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ձերբակալել են 45 մարդու՝ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների որսման, այդ հարձակումների հետևանքով առաջացած ավերածությունների և հրդեհների, ինչպես նաև բնակչության շրջանում տիրող խուճապի վերաբերյալ տեսանյութեր տարածելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվածների թվում են տեղացիներ, Հնդկաստանի, Եգիպտոսի, Նեպալի, Պակիստանի և Ֆիլիպինների քաղաքացիներ: ԱՄԷ դատախազությունը նրանց մեղադրում է ինչպես իրական տեղեկությունների, այնպես էլ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակության տարածման մեջ, որն ընդունակ է խուճապային տրամադրություններ առաջացնել ԱՄԷ-ում և ապակայունացնել ներքին իրավիճակը: 

ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սեյֆ ալ-Շամսին էմիրաթական WAM լրատվական գործակալությանը հաստատել է, որ այժմ ընթանում են տարբեր ազգությունների ձերբակալված քաղաքացիների հարցաքննությունները: Նրա խոսքով՝ նրանց սպառնում է պատիժ՝ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկման և 100 հազար դիրհամի չափով տուգանքի տեսքով:

tert.am