Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Աշխատանքների ձեռքբերման հայտերը կբացվեն ապրիլի 6-ն է:
Բացի այդ, Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի 2/1 հասցեում գտնվող Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցի բակի խաղահրապարակն ու հանրային ֆուտբոլի դաշտը կհիմնանորոգվի: Աշխատանքային նախագիծը մշակել է «ԻՆԻՇԸԹԻՎ» ՍՊԸ-ն. նախատեսվում է իրականացնել շուրջ 765 քմ մեծածավալ հիմնանորոգում՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից մարզական տարածքներ՝ վազքուղիներով, հեռացատկի և թիմային խաղերի համար նախատեսված գոտիներով, ինչպես նաև հանրային ֆուտբոլի դաշտ՝ դպրոցականների և Կիլիկիա թաղամասի մարզասեր բնակչության համար:









