Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիների անվտանգ տարհանումը ապահովելու համար։
Նա X-ի իր միկրոբլոգում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։ Գնահատում եմ նրանց օգնությունն այս դժվարին ժամանակներում»։
Նշենք, որ պատերազմի մեջ գտնվող հարևան Իրանից Հայաստանի միջոցով տարհանվել են բազմաթիվ երկրների քաղաքացիներ։









