Foto

Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածներից շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան

Իրանի Թեհրան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Թեհրանի նահանգի շտապօգնության բաժանի ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Թավաքոլին։

Ոչնչացվել է շտապօգնության 21 մեքենա։

Թավաքոլին հավելել է, որ Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է շտապօգնության մեկ աշխատակից, 51-ը վիրավորվել են։