Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։
Դատարան է եկել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց՝ հարցազրույց տալու տրամադրվածություն չունի։
«Ես իրավունք ունե՞մ հարցազրույց չտալու, խնդրում եմ՝ հարգել իմ այդ իրավունքը»,- նշեց Կարապետյանը։
Հայաստանի նախկին վարչապետը միայն ասաց, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ շփումներ ունի՞՝ նա արձագանքեց. «Շփումներ ունեմ»։









