Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի հինգ անդամներ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ և ապաստան են ստացել. նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրկը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց «տեղափոխել է անվտանգ վայր»։ Թիմի մյուս անդամներին ևս ասվել է, որ նրանք կարող են մնալ Ավստրալիայում։
«Նրանք ցանկանում են հստակ տեղ հասցնել, որ քաղաքական ակտիվիստներ չեն։ Նրանք մարզիկներ են, որոնք ցանկանում են անվտանգ լինել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում մի քանի օր շարունակ։
Թիմի մնացած անդամները տեղափոխվել են Գոլդ Քոստի օդանավակայան և մարտի 10-ի երեկոյան կմեկնեն Սիդնեյ։ Թիմի ավտոբուսը կարճ ժամանակով կանգնեցրել են տասնյակ ակտիվիստներ, որոնք փորձել են համոզել մյուս խաղացողներին ևս մնալ Ավստրալիայում:
«Ես թիմի մյուս անդամներին ասում եմ, որ նույն հնարավորությունը կա իրենց համար», – նշել է նախարարը՝ հավելելով, որ իրենք գիտակցում են, որ այդ կանայք գտնվում են դժվարին իրավիճակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









