Foto

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 15-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։