Foto

Լավրովը փակուղային է համարել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի շահերը հաշվի չառնելու՝ ԵՄ դիրքորոշումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն պնդումները, թե Ուկրաինայի շուրջ բանակցություններից առաջ անհրաժեշտ է հրադադար հաստատել, բացարձակապես փակուղային են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայտարարել, ինչպես անում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, թե նախ պետք է հրադադար հաստատել, և միայն դրանից հետո խոսել եվրոպական անվտանգության ցանկացած հարցի շուրջ, կամ ինչպես Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հայտարարել, թե չենք աջակցի այն կարգավորմանը, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը, բացարձակապես փակուղային մոտեցումներ են։ Հուսով եմ՝ բոլորը դա հասկանում են»,- ասել է նա «Վեստի»-ի եթերում։