Foto

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ավելի քան 2 հազար թիրախի

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր Իրանում տարբեր թիրախների ավելի քան 2 հազար հարված են հասցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է The New York Times պարբերականը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է ավելի քան հազար թիրախ խոցելու մասին։ Ի թիվս այլ թիրախների՝ հարվածներ են հասցվել Իրանի հրամանատարության և վերահսկողության կենտրոններին, ԻՀՊԿ-ի շտաբին, բալիստիկ հրթիռների տեղակայման օբյեկտներին և ռազմական կապի միջոցներին։ Գործողության ընթացքում գործի են դրվել չորս կործանիչ ինքնաթիռներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչներ, ամերիկյան MQ-9 Reaper հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքեր և B-2 Spirit ռմբակոծիչներ: