Foto

ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ Քուվեյթում դեսպանատան տարածքից

Քուվեյթում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ դեսպանատան տարածքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատունը հորդորել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մնալ տներում՝ հնարավոր ամենացածր հարկում և հեռու պատուհաններից։ Իսկ դիվանագիտական անձնակազմը ապաստանելու է հենց դեսպանատան տարածքում։

Մարտի 2-ին տարբեր լրատվամիջոցներ հաղորդել են ԱՄՆ դեսպանատան տարածքից բարձրացող ծուխ նկատելու մասին։ Այդուհանդերձ, չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք թիրախավորվել է հենց դեսպանատան տարածքը։

Ավելի վաղ Քուվեյթի իշխանությունները հայտնել էին, որ երկրի տարբեր հատվածներում որսացել են իրանական անօդաչուներ։