Foto

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 մլն դրամ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար, կվերաբացվի. նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարությունից։ 

Ծրագրից կկարողանան օգտվել՝  

·    2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

·     շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (բնակավայրերի ցանկը՝ Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10), Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11)։

·    շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (բնակավայրերի ցանկը՝ Տավուշի մարզի Դովեղ (մինչև 10), Կայան (մինչև 4), Կիրանց (մինչև 10), Սևքար (մինչև 10), Սյունիքի մարզի Խնձորեսկ (մինչև 4), Հարթաշեն (մինչև 10), Քարահունջ (մինչև 10), Ագարակ (մինչև 10), Ծավ (մինչև 4), Սյունիք (մինչև 4), Խոտ (մինչև 10), Խնածախ (մինչև 4), Կոռնիձոր (մինչև 4), Տեղ (մինչև 4), Արարատի մարզի Պարույր Սևակ (մինչև 10), Վայոց ձորի մարզի Արենի (մինչև 10) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար, եթե շահառուներն ունեն առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա, ինչպես նաև շահառու ամուսինները չունեն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։