Foto

Կրոնական հուշարձանների օտարման դեպքում պետք է համաձայնություն լինի Կառավարության հետ. Թագուհի Ղազարյան

Պատմամշակութային կրոնական հուշարձանների օտարման կամ սեփականության իրավունքի փոփոխության պարագայում պետք է համաձայնություն լինի Կառավարության հետ: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:


«Ինչպես հիշում եք, մի քանի շաբաթ առաջ այս հարցը քննարկել ենք, թե հանձնաժողովում, թե լիագումար նիստում, բոլոր կարծիքներն ու դիրքորոշումները հնչել են: Զարմանալի է, բայց ԱԺ-ի պատգամավորներից և խմբակցություններից առաջարկներ չեն եղել:

Առաջարկություն ստացել ենք Կառավարությունից, նախնական տեքստում գրված է, որ օտարման հետ կապված համաձայնության կարգ է մշակվում, առաջարկվում է օտարման տրամադրման և մերժման կարգը»,- նշել է նա:


Ղազարյանը շեշտեց՝ խոսքը այն հուշարձանների մասին է, որոնք ներառված են հուշարձանների պահպանության ցանկի մեջ: