Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալիս։
«1️⃣ Տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։
Նմուշը՝ այստեղ։
2️⃣ DS-160 դիմումաձևը հաստատեք (sign and submit) հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։
Դեսպանատան պետական տոների ցանկը տեսնելու համար այցելեք՝ այստեղ։
3️⃣ Համոզվե՛ք, որ DS-160 դիմումաձևի հաստատման համարը համապատասխանում է ձեր՝ հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրած համարին։
Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք նոր օր ամրագրել»։










