Foto

Արամ Ղուկասյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ

Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ:

Արամ Արաի Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2019-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ,

Կրթություն

2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2019 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ: