Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 19-ին կոչ է արել Իրանում գտնվող լեհերին անհապաղ լքել երկիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լեհական Polsat հեռուստաալիքը։
Վարչապետը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի պայմաններում ոչ ոք չի կարող երաշխավորել տարհանման հնարավորությունը։
«Ես չեմ ցանկանում որևէ մեկին վախեցնել հնարավոր իրադարձություններով, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Հակամարտության հնարավորությունը միանգամայն իրական է, և մի քանի տասնյակ ժամ անց տարհանման մասին խոսք անգամ չի լինի», – նշել է Դոնալդ Տուսկը։









