Foto

Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել․ այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել․ Արաղչին՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան կողմի հետ անուղղակի բանակցությունների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել, և այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել»։

«Մենք համաձայնության ենք եկել մի շարք ուղեցույց սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կմշակենք հնարավոր համաձայնագրի տեքստը։ Սա չի նշանակում, որ մենք շուտով համաձայնության կհասնենք, բայց ճանապարհը սկսվել է։ Երբ խոսքը վերաբերում է տեքստի մշակմանը, աշխատանքը դժվարանում է», - ասել է Իրանի արտգործնախարարը։