Օմանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ։
«Հանդիպումը ներառել է բանակցությունների համատեքստի համապարփակ վերլուծություն և դրանց հաջողության համար անհրաժեշտ պայմանների քննարկում՝ ընդգրկելով բոլոր քաղաքական և տեխնիկական ասպեկտները՝ իրատեսական և կառուցողական ոգով։
Սա մեծացրել է բանակցությունների նպատակներին համապատասխան փոխըմբռնման հասնելու հնարավորությունները, որոնք այսօր ավարտվել են շոշափելի առաջընթացով՝ հարթելով դրանց արագ շարունակության ճանապարհը», - հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։









