Foto

«Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում կայացած Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովում հայտարարել է, որ որոշ շրջանակներում Թուրքիան գնահատվում է որպես «Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ»։ Նա միաժամանակ կոչ է արել աշխարհասփյուռ հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավվել «պայքարի» մեջ՝ ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական և թվային հարթակներում։

Նեթանյահուի խոսքով՝ «պայքարը» պետք է շարունակվի նաև մեդիա դաշտում՝ Ավստրալիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ հրեական համայնքները չպետք է լռեն, այլ պետք է հակազդեն իրենց ուղղված մարտահրավերներին և հանդես գան կազմակերպված դիրքորոշմամբ։

Իսրայելի վարչապետը հավելել է, որ իրենց կարծիքով ռազմական դաշտում արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն նաև տեղեկատվական մակարդակում՝ շեշտելով միասնական և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։

Ermenihaber