Foto

ԵՄ-ում անհամաձայնություններ են առաջացել Ռուսաստանի դեմ 20-րդ պատժшմիջոցների փաթեթի նախագծի շուրջ

ԵՄ-ում կտրուկ անհամաձայնություններ են առաջացել Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախագծի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրներին։

Հունաստանը և Մալթան դեմ են ռուսական նավթի ծովային փոխադրումների համար ցանկացած ծառայություն մատուցելու լիակատար արգելքին.

Իտալիան և Հունգարիան դեմ են վրացական Կուլևի նավահանգստի դեմ պատժամիջոցներին. Հունաստանը և Մալթան դեմ են Ինդոնեզիայի նավահանգստի դեմ նմանատիպ պատժամիջոցներին։

Իտալիան և Իսպանիան կասկածի տակ են դնում Կուբայի բանկի դեմ պատժամիջոցների նպատակահարմարությունը: