Foto

ԱԽ քարտուղարը Ղազախստանի դեսպանի հետ խոսել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախաձեռնության իրականացման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին։ Վերոնշյալի համատեքստում դեսպան Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում առկա դրական դինամիկան և ողջունել քաղհասարակությունների փոխայցելությունները։