«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է.
«Վերջին օրերին տեսնում ենք, երբ որևէ ընդդիմադիր քաղաքական միավոր հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, ՔՊ-ական ոհմակն անմիջապես վայնասուն է բարձրացնում և հարձակվում տվյալ քաղաքական ուժերի վրա։ Կապ չունի՝ լինի դա խորհրդարանական ուժ, թե ՝ նոր ձևավորվող։ Նրանք նույն հնամաշ, հիմարագույն տեքստերով փորձում են հարձակվել և վարկաբեկել այդ ուժերին։
Սա խոսում է այն մասին, որ ընդդիմադիրների որոշումը՝ բլոկներով մասնակցելու ընտրություններին, մեծապես անհանգստացրել է ՔՊ-ական այս վարչախմբին։ Նրանք հասկանում են, որ ինչ-որ պահի արտաքին աջակցումը, հատկապե Ադրբեջանի և Թուրքիայի, այլևս բավարար չեն լինելու իրենց վերարտադրության համար»,-ասում է նա։









